Սեպտեմբերի 13
Իմ Անունը այն Զորությունն է, որ կանխում է չարը և օգնության կանչում բարի ուժերին: Չար ոգիները փախչում են « ՀԻՍՈՒՍ » անունը լսելիս:
Երբ տրտմությունն ու թախիծը պաշարում են ձեզ, երբ գիտակցելով ձեր տկարությունն ու անօգնականությունը` սիրով ու երկյուղածությամբ Իմ Անունն եք տալիս, Ես անհապաղ պատասխանում եմ այդ կանչին:
«ՀԻՍՈՒՍ»:
Հաճախ գործածիր Իմ Անունը: Տես` այն որքան նման է Մայրիկ բառին, որ ամեն երեխա ասում է: Նա կանչում է «Մայրիկ», որ մայրը գա և իրեն օգնի, խնամի, իր կարիքները հոգա և դուրս բերի դժվարին կացությունից: Դուք էլ գործածեք Իմ Անունը այդ նույն ձևով. բնական ձայնով, պարզորեն, ինքնաբուխ ու ուժգին ասելով․ «ՀԻՍՈՒՍ »:
Օգտագործեք Այն ոչ միայն օգնության ու կարիքի դեպքում, այլև արտահայտելու համար ձեր Սերը:
Երբ Իմ Անունը բարձր կամ ցածր արտասանվի սրտի լռության մեջ, աններդաշնակ մթնոլորտը սիրով ու խաղաղությամբ կհամակվի: Այն բարձրացնելով` կիմաստավորի ձեր մտածումների ու խոսքի արժեքը:
«ՀԻՍՈՒՍ»:
«Երկնքի տակ չկա ուրիշ անուն, որով կարողանաք փրկվել»։